| Մեր մասին |
|
Բարեվ Ձեզ: Բարի գալուստ Հայատսան: Ուրախ եմ ներկայացնելու Ձեզ iMEGA Tour and Travel ընկերությունը որպես հետագա հնարավոր համագործակցության սկիզբ: iMEGA Tour and Travel ընկերությունը հիմնադրվել է Երեւանում 2005 թ-ին եւ իր գոյության 4 տարիների ընթացքում հասցրել է կայանալ որպես հայկական տուրիստական եվ անշարժ գույքի ծառայությունների մատուցման շուկայի կարեւոր եվ վստահելի մասնակից: Արդեն իսկ ունենալով ներկայացուցիչներ Կանադայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Գերմանիայում, Հունաստանում, Իրանում, Սիրիայում եւ Քուվեյթում` iMEGA Tour and Travel-ը սպասարկում է ավելի քան 20 երկրներից Հայաստան ժամանող հյուրերի, պարգեվելով նրանց աշխարհի ամենախորհրդավոր վայրերից մեկը բացահայտելլու հաճույքը: Վստահեք ձեր ուղեվորության կազմակերպումը մեր փորձառու մասնագետներին եվ ճամփորդեք Հայաստան, Արցախ, Ջավախք, Արեվմտյան Հայաստան եվ Հայկական Կիլիկիա iMEGA Tour and Travel-ի հետ: Զվարթնոց օդանավակայանում դիմավորելուց սկսած Հայաստանում հյուրընկալվելու ամբողջ ընթացքում մենք կհոգանք ձեր բոլոր կարիքները: Հայաստանում հյուրընկելվելու ընթացքում բնակվեք Երեվան քաղաքի կենտրոնում գտնվող բարձրակարգ վարձով բնակարանում կամ ընտրեք Երեվանում, Հայաստանի մարզերում եվ Արցախում գտնվող հյուրանոցներից մեկը մեր հարուստ բազայից: iMEGA Tour and Travel-ի բոլոր տուրերն իրականցվում են AC համակարգով սարքավորված եվ հարմարավետ բարձրակարգ տրանսպորտային միջոցներով: Եթե մտածում եք Հայաստանում ներդրումներ անելու, որեվէ բիզնես ձեռնարկելու կամ պարզապես անշարժ գույք գնելու շուրջ, ապա համատեղեք հաճելի շրջագայությունը օգտակար ձեռնարկի հետ` օգտվեք մեր մասնագետների խորհրդատվությունից եվ նրանց առաջարկով գնեք հողակտոր Հայաստանի զարգացող որեվէ շրջաններից մեկում կամ բնակարան նորակառույց շենքերում: Ներկայումս արտերկրում ապրող բազմաթիվ մեր հայրենակիցներ իրենց ընտանեկան միջոցառումները (հարսանիքներ, կնունքներ, ծննդյան արարողություններ) իրականացնում են Հայրենիքում: Ձեզ համար հույժ կարեվոր այդ ձեռնարկների կազմակերպման հարցը նույնպես կարող եք վստահել մեզ, քանի որ մենք ունենք այդ փորձառությունը: Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին մենք ամբողջ տավա ընթացքում առաջարկում ենք անմոռանալի շրջագայություններ դեպի աշխարհի ցանկացած երկիր: Մեր կայքում մշտապես կարող եք գտնել հատուկ առաջարկներ Եգիպտոս, Դուբայ, Բուլղարյա, Իսրաել, Թայլանդ կամ այլ երկրներ շրջագայելու համար: Եթե մի լավ պրպտել եք մեր կայքն ու արդեն իսկ կողմնորոշվել եք առաջիկա ուղեվորության հարցում, ապա մնում է միայն կապվել մեզ հետ iMEGA Tour and Travel-ի գլխավոր գրասենյակ կամ ձեր երկրում գտնվող մեր ներկայացուցչի հետ: Մինչ նոր հանդիպում Երեվանում iMEGA Թիմ
|