Ճամփորդական գործակալություն

Հյուրանոցները Երևանում

Այստեղ ներկայացված են Երևանի լավագույն հյուրանոցները: Մեր կողմից ներկայացված գները զգալիորեն ցածր են հյուրանոցների առաջարկած գներից:


Գտնված է : 27, Ցույց է տրված 21 մինչև 27
Էջերը : 1 2 3
ԹԵՐՋԱՆ

Սիլիկյան թ., 5-րդ փ.
Առաջարկում ենք իջևանել Թերջան հյուրանոցում, որը գտնվում է Երևանի չքնաղ ակյուններից մեկում` Արարատ և Արագած լեռների միջև: Այստեղ կարող եք օգտվել բարձրակարգ ծառայություններից, իսկ ռեստորանում վայելել հայկական ազգային խոհանոցի ուտեստները:

Սենյակներ 01.01 - 28.02 01.03 - 30.04, 01.11 - 31.12 01.05 - 31.10
Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Էկոնոմ մեկտեղանոց 27000   31000   35000  
Էկոնոմ երկտեղանոց 30000   34000   39000  
Պրեմիում մեկտեղանոց 33000   39000   41000  
Պրեմիում երկտեղանոց 35000   42000   45000  
Բիզնես երկտեղանոց 37000   45000   50000  
Դելյուքս 48000   55000   62000  
Գները ներառում են նախաճաշը և ԱԱՀ 20% Տարադրամը:

ՌԵԺԻՆԵ

նորքի այգիներ, 235-1
Հանգիստ եւ հաճելի միջավայրը ուր գտնվում է հյուրանոցը հարմար է թե գործարար մարդկանց եւ թե զբոսաշրջիկների համար: Հարմարավետ սենյակներն ապահովված են օդափոխիչով, հեռուստացույցով, մինի բարով, տեղային եւ միջազգային հեռախոսակապով, վարսահարդարիչով: Կոնֆերանսների դահլիճը, նախատեսված 200 հոգու համար, հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է նաեւ մարմնամարզության դահլիճ, շոգեբաղնիք եւ մերսման սրահ:

Սենյակներ 01.11 - 31.03 01.04 - 31.10
Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Մեկտեղանոց 20000   27000  
Երկտեղանոց 25000   33000  
Կիսալյուքս 40000   45000  
Ընտանեկան սենյակ 40000   45000  
Լյուքս 50000   60000  
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: Տարադրամը:

ՎԱԼԵՆՍԻԱ

Մյասնիկյան 40
Վալենսիա հյուրանոցը գտնվում է Երևանյան մի բարձրադիր վայրում` անմիջապես Ջրաշխարհի հարևանությամբ:Հյուրանոցի դիրքը,ժամանակակից ոճով կահավորված սենյակներն ու տնակները և բարձրակարգ ծառայությունները հանդիսանում են հարմարավետ հանգստի փայլուն երաշխիք:

Սենյակներ 01.11 - 31.03 01.04 - 31.10
Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Մեկտեղանոց 21000   24000  
Երկտեղանոց 29000   32000  
Սենիոր Սուիթ 39000   45000  
Դելյուքս Սուիթ 62000   69000  
Ռոյալ Սուիթ 170000   170000  
Գները ներառում են նախաճաշը և ԱԱՀ 20% Տարադրամը:

ԵՐԵՎԱՆ ԴԵԼՅՈՒՔՍ

Կոմիտաս 32/1
Դելյուքս Հյուրանոցը ժամանակակից և հարմարավետ վայր է, որի յուրահատուկ ճարտարապետությունը 2004թ արժանացել է տարվա լավագույն նախագիծ և կառույց մրցանակին։ Հյուրանոցը գտնվում է Երևանի բիզնես կենտրոնի մոտ։ Հյուրանոցի մշակութային վայրերին մոտ գտնվելը կապահովի ձեր հարմարավետ և հաճելի կայանումը մեզ մոտ: Երևանի կենտրոն` Հանրապետություն հրապարակից հյուրանոց կարող եք հասնել ավտոմոքենայով 5 րոպեում։

Սենյակներ 01.11 - 31.03 01.04 - 31.10
Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Մեկտեղանոց 22000   25000  
Երկտեղանոց ստանդարտ 26000   30000  
Դելյուքս երկտեղանոց 34000   38000  
Գները ներառում են նախաճաշը և ԱԱՀ 20% Տարադրամը:

ՕԼԻՄՊԻԱ

Բարբյուսի 56
Օլիմպիա հյուրանոցն առաջարկում է հարմարավետորեն կահավորված ընդարձակ սենյակներ, որոնց պատշգամբներից բացվում է անմոռանալի տեսարան դեպի Հրազդանի գեղատեսիլ կիրճը:

Սենյակներ 01.11 - 31.03 01.04 - 31.10
Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Մեկտեղանոց 20000   26000  
Երկտեղանոց 22000   29000  
երեք տեղանոց 29000   35000  
Լյուքս 29000   35000  
Բնակարան 34000   44000  
Գները ներառում են նախաճաշ Տարադրամը:

Խորհուրդ է տրվում



ՄԱՍՏԵՐ ԿԼԱՍ

Ծիծեռնակաբերդի խճուղի, 7/1
Հյուրանոցը տեղակայված է մեքենայով 10 րոպե հեռավորության վրա քաղաքի կենտրոնից` Ծիծեռնակաբերդի տարածքում: Այն ունի 16 հարմարավետ սենյակ` բոլոր անհրաժեշտ պարագաներով ապահովված: Հանդիսանալով թենիսի ակումբի մի մաս` հյուրանոցը առաջարկում է հյուրերին համատեղել հանգիստը ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական թենիսի մրցույթներին մասնակցության հետ: Հյուրանոցի հարեւանությամբ գտնվում է Օրանջ սպորտային համալիրը, որտեղ հյուրերը կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը:

Սենյակներ 01.01 - 31.12
Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Էկոնոմ Երկտեղանոց 18000  
Երկտեղանոց 22500  
Լյուքս 27000  
Երեք տեղանոց 30000  
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ Տարադրամը:

ԻՆՎՈՅ Հոսթել

Պուշկինի 54
Ինվոյն առաջին հոսթելն է իր ձևի մեջ: Այն տեղակայված է Երևանի կենտրոնում և ընդհամենը 3 րոպե քայլելով կարելի է հասնել Օպերա: Հարմարավետությունն ու ջերմ մթնոլորտը ապահովում են հյուրերի համար անմոռանալի հանգիստ:

Սենյակներ 01.11 - 31.03 01.04 - 30.06 01.07 - 31.10
Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Ընդհանուր սենյակ (4 հոգի) 6000   7000   8500  
Ընդհանուր սենյակ (8 հոգի) 6000   7000   8500  
Երկտեղանոց 15000   18000   21500  
Գները ներառում են նախաճաշը և ԱԱՀ 20% Տարադրամը:

Գտնված է : 27, Ցույց է տրված 21 մինչև 27
Էջերը : 1 2 3

Imega Tour and Travel © 2006-2010