Ճամփորդական գործակալություն

Հյուրանոցները մարզերում

Այստեղ ներկայացված են Հայաստանի մարզերում գտնվող լավագույն հյուրանոցները, հանգստյան տներն ու առողջարանները: Մեր կողմից ներկայացված գները զգալիորեն ցածր են հյուրանոցների առաջարկած գներից:


Գտնված է : 33, Ցույց է տրված 11 մինչև 20
Էջերը : 1 2 3 4
Խորհուրդ է տրվում



ԱԼՎԱ

Ծաղկաձոր (Կոտայքի մարզ)
Թեղենիս լեռան արևելյան լանջին, անմիջապես ճոպանուղու հարևանությամբ, 2000մ ծովի մակերևույթից բարձր, գեղատեսիլ բնության գրկում Ձեզ է սպասում ԱԼՎԱ հանգստյան տունը: Այն իրենից ներկայացնում է 2008թ-ին կապիտալ վերակառուցված 60 հանգստացողի համար նախատեսված ժամանակակից քոթեջային հյուրանոց, իր բոլոր հարմարություններով: Հյուրանոցային համարները երկսենյականի են, 30 քառ. մ. ընդհանուր մակերեսով, կահավորված են ժամանակակից կահույքով, լողախցիկով, LCD հեռուստացույցով, մինիբարով և նախատեսված են 2 անձի համար: Քոթեջները նախատեսված են 4 անձի համար, 60 քառ.մ. ընդհանուր տարածքով, խոհանոցով և բուխարիով:

Սենյակներ 01.04-31.05, 01.10-29.12 01.03-30.03, 01.06 -14.07, 28.08 - 30.09 11.01-28.02, 15.07 -27.08
Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Երկտեղանոց 16000   20000   24000  
Քոթեջ (4 անձ) 32000   40000   48000  
Գները ներառում են նախաճաշը և ԱԱՀ 20% Տարադրամը:

ԲՈՀԵՄՅԱՆ

Սևան (Գեղարքունիքի մարզ)
Բոհեմյան հյուրանոցը հանգստի համար առաջարկում է իր հարմարավետ և ժամանակակից ոճի սենյակները: Այստեղ յուրաքանչյուր սենյակ ունի հեռակառավարման ալեհավաք, սառնարան, հեռախոս, բար: Հյուրանոցն ունի նաև բացօթյա լողավազան, կոնֆերանսների դահլիճը, սրճարան, պարադահլիճ, մանկական ակումբ, լվացքատուն: Եվ ուշադրություն` հյուրանոցը սիգարի սիրահարներին առաջարկում է իր հատուկ Սիգար բարը:

Սենյակներ 01.11 - 20.12,11.01 - 30.04 22.09 - 31.10,01.05 - 10.06 11.06 - 21.09,1.12 - 10.01
Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Մեկտեղանոց 19000   23000   29000  
Երկտեղանոց 29000   34000   42000  
Դելյուքս 38000   42000   54000  
Քոթեյ 59000   67000   84000  
Գները ներառում են նախաճաշը և ԱԱՀ 20% Տարադրամը:

ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆ

Սևան (Գեղարքունիքի մարզ)
Կապուտակ Սևան-ը գտնվում է Սևանա լճի ափին, հեռու ճանապարհից և փոքրիկ անտառով շրջապատված: Այստեղ նախատեսված է ամեն ինչ ձեր հանգիստը անմոռանալի դարձնելու համար:

Սենյակներ 1 օր 3-7 օր 7-14 օր
Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Ստանդարտ երկտեղանոց 18 000   -   -  
Երկտեղանոց Պրեմիում 30000   27000   26000  
Երեք տեղանոց Ստանդարտ 38000   35000   33000  
Երեք տեղանոց Պրեմիում 30000   28000   25000  
Լյուքս 44000   40000   38000  
Քոթեջներ 80000   80000   80000  
Գները ներառում են նախաճաշը և ԱԱՀ 20% Տարադրամը:

ԱՎԱՆ ՄԱՐԱԳ ԾԱՓԱԹԱՂ

Սևան (Գեղարքունիքի մարզ)
Հյուրանոցը գտնվում է Սևանա լճի խաղաղ ափերից մեկի մոտ: Անմիջապես ուշադրություն է գրավում հյուրանոցի արտաքին ու ներքին հարդարանքի յուրահատուկ ոճը: Հարմարավետորեն կահավորված յուրաքանչյուր սենյակ ունի դեպի Սևանա լիճը բացվող իր պատշգամբը: Հյուրանոցում կա նաև լողավազան, բիլիարդի սենյակ և ակտիվ հանգիստն ապահովող մի շարք այլ պայմաններ:

Սենյակներ 01.01 - 31.12
Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Փոքր սենյակ 31000  
Փոքր սենյակ 2 37000  
Մեծ սենյակ 43000  
Դուպլեքս 49000  
Սուիթ 62000  
Գները ներառում են նախաճաշը և ԱԱՀ 20% Տարադրամը:

ԱԼԻՔ

Ծաղկաձոր (Կոտայքի մարզ)
Նորովի վերանորոգված Ալիք հանգստյան տունը գտնվում է Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում: Սենյակների հարմարավետությունն ու անձնակազմի ջերմ վերաբերմունքը հաճելի կդարձնեն ձեր հանգիստը:

Սենյակներ 01.01 - 31.12
Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Երկտեղանոց 18000  
Դելյուքս (4անձ) 30000  
Լյուքս (7 անձ) 65000  
Գները ներառում են պետական հարկերը: 3 անգամյա սնունդն 1 անձի համար արժե 6000 դրամ: Տարադրամը:

Նաիրի

Ծաղկաձոր (Կոտայքի մարզ)
Հայաստանի գեղատեսիլ վայրում հանգրվանած` "Նաիրի" հանգստյան տունը իր դիրքով և առաջարկվող ծառայություններով ուրույն տեղն ունի Ծաղկաձորում: Գտնվելով քաղաքը շրջապատող Թեղենիս լեռան ստորոտում` այն հիանալի վայր է ցանկացած տեսակի հանգստի համար: 2.35 հեկտար ընդհանուր տարածքով` օրիգինալ ճարտարապետությամբ վեց հարկանի այս հանգստյան տունը ունի 70 սենյակ: 2005թ.-ին կատարվել են վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես` կապիտալ վերանորոգվել է 30 սենյակ, խորհրդակցությունների դահլիճները, մնացյալ 40 սենյակներում կատարվել է մասնակի վերանորոգում, տեղադրվել է ժամանակակից կենտրոնացված ջեռուցման համակարգ:

Սենյակներ 01.01 - 31.12
Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Ստանդարտ երկտեղանց 15000  
Ստանդարտ երեքտեղանոց 22500  
Կիսալյուքս 20000  
Գները ներառում են նախաճաշ, ճաշ և ընթրիք: Հավելյալ ծառայություններ - Սեղանի թենիս - Բիլյարդ - համակարգչային խաղեր - ձիերով և մոտոցիկլետներով զբոսանքներ - դահուկների և սահնակների վարձույթ - դահուկային հրահանգիչների տրամադրում - ավտոտնակներ Տարադրամը:

Խորհուրդ է տրվում



Երիտասարդական կենտրոն

Ծաղկաձոր (Կոտայքի մարզ)
Հյուրանոցը տեղակայված է ճոպանուղուց 4 կմ և Ծաղկաձորից 1 կմ հեռավորության վրա: Մինչ ճոպանուղին տեղափոխումը ներառված է գնի մեջ: Հյուրանոցում կան բառ, ռեստորան, բիլիարդ, դիսկոտեկ, սաունա, խորհրդակցությունների սրահ: Յուրաքանչյուր սենյակում կան հեռուստացույց և սառնարան: Ջուր չի լինում 12:00-16:00 և 00:00-06:00. Մոտակայքով դահուկային վազքուղի է անցնում: Օլիմպիական լողավազանը 100 մետր հեռավորության վրա է:

Սենյակներ 01.01 - 31.12
Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Մեկտեղանոց 10000  
Երկտեղանոց 20000  
Լյուքս երկտեղանոց 30000  
Գինը ներառում է ԱԱՀ և 3 անգամյա սնունդ: Տարադրամը:

ԳՐՈՂՆԵՐԻ ՏՈՒՆ

Ծաղկաձոր (Կոտայքի մարզ)
Ծաղկաձորի գրողների տունը Հայաստանի ավանդական դարձած հանգստյան տներից է: Այն հարմար է ինչպես ընտանեկան հանգստի, այնպես էլ գործնական նպատակների համար:

Սենյակներ 01.01 - 31.12
Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Մեկտեղանոց 15600  
Երկտեղանոց 19200  
Ստանդարտ սուիթ 30000  
Պրեմիում սուիթ 48000  
Գները ներառում են նախաճաշը և ԱԱՀ 20% Տարադրամը:

ԼԱԼԱՆԵՐ

Սիսիան (Սյունիքի մարզ)
Լալաներ հյուանոցը գտնվում է Սիսիանի կենտրոնական մասում: Նորաբաց այս հյուրանոցն առաջարկում է բարձրակարգ ծառայություններ և հարմարավետ սենյակներ: Ռեստորանը, բացօթյա սրճարանը և բարը ձեր տրամադրության տակ են ցանկացած պահի: Հյուրանոցում գործում են նաև 2 շոգեբաղնիք, որոնք լիովին կօգնեն ձեզ վայլել հանգիստն այստեղ: Հյուրանոցի բարեհամբույր անձնակազմը մշտապես ուրախ է հյուրընկալել Ձեզ!

Սենյակներ 01.01 - 31.12
Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Մեկտեղանոց 15000  
Երկտեղանոց 20000  
Երեք տեղանոց 25000  
Գները ներառում են նախաճաշը և ԱԱՀ 20% Տարադրամը:

ՍՊԼԵՆԴՈՐ

Ծաղկաձոր (Կոտայքի մարզ)
Սպլենդեր համալիրի հարմարավետ տնակներն ապահովված են հանգստի համար նախատեսված բոլոր պայմաններով: Տնակներն ունեն հյուրասենյակ, խոհանոց ու բաղնիք:

Սենյակներ 01.03 - 30.06 01.02 - 29.02, 01.07 - 31.07, 01.09 - 30.09 01.08 - 31.08 , 01.01 - 31.01
Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Քոթեջ ( 2 անձ) 10000   15000   20000  
Քոթեջ ( 4 անձ) 15000   20000   25000  
Քոթեջ Դելյուքս ( 2 անձ) 20000   25000   25000  
Քոթեջ Դելյուքս ( 4 անձ) 30000   35000   35000  
Գները ներառում են պետական հարկերը: 3 անգամյա սնունդն 1 անձի համար արժե 3000 դրամ: Տարադրամը:

Գտնված է : 33, Ցույց է տրված 11 մինչև 20
Էջերը : 1 2 3 4

Imega Tour and Travel © 2006-2010