| Աշխարհագրություն |
|
Հայաստանը գտնվում է հարավային Անդրկովկասում` Եվրոպայի և Ասիայի միջև ընկած կրոնական ու պատմամշակութային քառուղիներում: Երկրի տարածքը կազմում է 29743 կմ² (11490 մղոն²), որն իր չափսերով համապատասխան է Բելգիային կամ ԱՄՆ-ի Մերիլանդ նահանգին:
Հին աշխարհագետների գրքերում հայկական բարձրավանդակը հաճախ անվանվում էր <Լեռնային կղզի> կամ <Փոքր Ասիայի Տանիք>: Ծովի մակարդակից երկրի միջին բարձրությունը մոտ 1800 մետր է: Ներկայումս երկիրը չունի մուտք դեպի ծով, ի տարբերություն պատմական անցյալի, երբ Տիգրան Մեծ թագավորի օրոք երկիրը ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Կասպից ափեր և ավելի քան տասն անգամ մեծ էր ներկայիս Հայաստանից: Այժմ Հայաստանի Հանրապետությունը հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից` Իրանին, արևմուտքից` Թուրքիային և արևելքից ու հարավից` Ադրբեջանին:
Հանրապետության մայրաքաղաք Երևանն իր օրրանն է խարիսխել Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան մասում: Քաղաքի հարավ-արևելյան հորիզոնում որպես հզոր պատմական անցյալի լուռ վկա և ապագայի վառ փարոս վեր է խոյանում Արարատ լեռը, իսկ հյուսիս արևմուտքում ուրվագծվում է Արագածը` ներկայիս Հայաստանի ամենաբարձր լեռը (4090մ).: Այս քառագագաթ հսկան ճանապարհորդ-լեռնագնացների համար դեռևս կիսատ բացահայտված դրախտ է:
Երկիրը լեռնային է և լեռնային գոտու գերիշխող բարձրությունն ավելի քան 2000 մետր է: Այստեղ ամենացածր կետը սահմանային Արաքս գետի հովիտն է, ուր բարձրությունը կազմում է 390մ ծովի մակարդակից: Ջրային քարտեզը կազմված է մոտ 200 արագահոս գետերով: Բացի այդ կան նաև 200-ից ավել տարբեր բաղադրության ու ջերմաստիճանի հանքային աղբյուրներ:Գետերն այստեղ հարավային Կոկասի երկու մեծ գետերի` Արաքսի և Քուռի վտակներն են: Ախուրյան, Հրազդան, Քասախ, Արփա և Որոտան գետերը հոսում են դեպի Արաքս, իսկ Դեբեդն ու Աղստևը` Քուռ:
Երկրի լանդշաֆտն օժտված է անսահման գեղեցկությամբ և բազմազանությամբ: Անապատային ու կիսաանապատային գոտիներն անցում են կատարում ալպիականի, լեռնային գագաթներն իջնում են դեպի հարթավայրերն ու բերրի դաշտերն, իսկ վաղ անցյալից մնացած հրաբխային բազում հետքեր կարելի է տեսնել ամենուր սփռված բազալտե սյուների, քարանձավների և զարմանահրաշ կերտվածքի ժայռերի ձևով:
Սևանա լիճը, որը ծածկում է երկրի մակերևույթի 5%-ը և գտնվում է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա, աշխարհի ամենամեծ, բարձրադիր քաղցրահամ լճերից է: Տարիների ընթացքում անընդհատ բնական և մարդկային գործոնների պատճառով փոփոխված լճի ավազանն այժմ հնագիտական պեղումների համար անգնահատելի գանձարան է:
Հայաստանը հարուստ է հրաբխային ծագման քարային բազմաթիվ ռեսուրսներով` պեմզա, մարմար, պեռլիտ, կրաքար, բազալտ, գրանիտ և տուֆ: Բացի վերը նշվածներից այստեղ կան նաև երկաթի, բոքսիտի, մոլիբդենի, ցինկի, օբսիդիանի, արծաթի, ոսկու, պլատինի, ադամանդի և բազմաթիվ կիսաթանկարժեք քարերի հանքեր:
Երկրի հողերի միայն մեկ երրորդ մասն է մշակովի, որն էլ դարձել է բարեբեր ժողովրդի համառ ջանքերի շնորհիվ: <Քարից հաց ենք քամում> ժողովրդական ասույթը վառ ապացույց կարող է հանդիսանալ վերը նշվածին: Իզուր չէ ծագմանը վերաբերող տեղական լեգենդն այն մասին, որ երբ հայերը գնում են Աստծո մոտ ստանալու իրենց բաժին հողը, բոլոր հողակտորներն արդեն բաժանվել էին և հայերին բաժին հասավ քարերով լեցուն այս հողը:
|
| Եղանակ |
|
Կլիման Հայաստանում չոր է կոնտինենտալ է` շոգ ամառներով (+25C- ից +36C) և ցուրտ ձմեռներով (-15C-ից -1C): Շնորհիվ լեռնային ռելիեֆի և չնայած բավականին փոքր տարածքին կլիման այտեղ արտահայտված է եղանակային բազմազանությամբ: Լեռնային բարձր գագաթները ձյունածածկ են գրեթե ամբողջ ամառ, մինչ լանջերը պատված են ալպիական մարգագետինններով: Երկրում գերիշխող են արևային օրերը: Եղանակային մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ. http://www.meteo.am
|
Բնակչություն
|
| Բնակչության թիվը Հայաստանում 3 միլիոն է, որից 95 %-ը հայեր են: Ազգային փոքրամասնություն են կազմում ռուսները, հույները, ասորիները, եզդիներն ու քրդերը: Բնակչության մեծամասնությունը քաղաքաբնակ է և միայն մեկ երրորդն է, որ ապրում է գյուղերում: Այստեղ կյանքի միջին տևողությունը 72 է: Ընդհանուր առմամբ աշխարհում ապրում են մոտ 10 միլիոն հայեր, որոնցից գերակշռող մեծամասնությունը բնակվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և Միջին Ասիայում: |
| Լեզու |
|
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է և այդ ընտանիքի ամենահին գիրն ունեցողներից է: Հայոց այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405-406թթ.: Այբուբենն ունի 39, որոնք նմանություն չունեն աշխարհում որևիցե այլ տառատեսակների հետ:
|
| Տոներ |
| Ազգային և հոգևոր տոներն Հյաստանում նշվում են և´ հրապարակավ և´ տանը` ընտանիքի շրջանակներում: Ավելին տոների մասին |
| Կրոն |
|
Հայաստանը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել է առաջինը աշխարհում` 301թ.: Քրիստոնեություն այստեղ ունի շատ խոր արմատներ և բնակչության 95%-ը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են: Հայ Առաքելական եկեղեցու գլխավորը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այժմ` Գարեգին Երկրորդը: Կաթողիկոսարանը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Հայաստանում կա նաև կաթոլիկների համայնք, իսկ ազգային փոքրամասնություններն ազատ են իրենց կրոնական դավանանքում: Այտեղ կան նաև հին կրակապաշտական ավանդույթների ջատագովներ, որոնք իրենց կոչում են <Արորդիներ> և ձգտում են հարազատ մնալ ազգի արիական ակունքներին:
|
Բանկեր
|
|
Բանկային համակարգը ղեկավարվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: Այստեղ գործում են տեղական և միջազգային բազմաթիվ բանկեր, որոնց մասնաճյուղերը կարելի է գտնել ամենուր Երևանում և Հայաստանի բոլոր մեծ քաղաքներում: Դրամական միավորը Հայաստանում կոչվում է դրամ: Արտարժույթի փոխոնակման կուրսին ծանոթացեք: http://www.cba.am
|
| Էլեկտրականություն |
|
Վոլտ - 220V, AC Արագություն - 50 Hz
|
| Հեռախոս |
|
Երկրի կոդը - 374, Երևանի կոդը - 10
Երկրից դուրս զանգելու համար անհրաժեշտ է հավաքել 00 + զանգվող երկրի և քաղաքի կոդը + հեռախոսահամարը: Քանի որ Հայաստանում գործում են երեք բջջային օպերատորներ, ապա մինչ բջջային հեռախոսին զանգահարելը անհրաժեշտ է ճշտել տվյալ բաշանորդի հեռախոսի կոդը:
Մեր գրասենյակում կարող եք ձեռք բերել վարձով տրվող բջջային հեռախոսներ: Պայմաններ
Անհրաժեշտ հեռախոսահամարներ, քաղաքային կոդեր
|
| Փոստային համակարգ |
|
Փոստային համակարգն աշխատում է ամեն օր` ժամը 9–ից 19-ը: Երևանում ամենուր կան փոստատներ, որտեղ փոստային ծառայություններից օգտվելուց բացի, կարելի է ձեռք բերել միջազգային զանգերի համար նախատեսված քարտեր: Երևանում գործում են նաև արագ փոստի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են UPS, DHL, Federal Express, and TNT Express Worldwide.
|
| Ժամային գոտի |
| Ըստ Գրինվիչի ժամային գոտու Հայաստանը +4-է, Եվրոպայից առաջ է 3 ժամ, Մոսկվայից 1 ժամ, 9 ժամ Ամերիկայի արևելյան ափից և 12 ժամ արևմտյան ափից: |
| Տրանսպորտ |
|
Գործում են հետևյալ տրանսպորտային միջոցները.
Մետրո Երևանյան մետրոն ձգվում է մեկ ուղղությամբ և ունի 11 կայան: Ուղեվարձը 50 դրամ է:
Ավտոբուս Երևանում ավտոբուսի ուղեվարձը 100 դրամ է: Երևանից դուրս դեպի մյուս քաղաքներ ուղեվարձը սկսվում է 250 դրամից:
Երթուղային տաքսի Երթուղային տաքսիները միկրոավտոբուսներ են, որոնց ուղեվարձը Երևանում 100 դրամ է, իսկ Երևանից դուրս` ըստ հեռավորության:
Տաքսի Գործում են բազմաթիվ տաքսի ծառայություններ, որոնց 1 կիլոմետրի ուղեվարձը մոտ 100 դրամ է: Իսկ փողոցում պատահական տաքսիների ուղեվարձը ֆիքսված չէ և սակարկելի է:
|
| Խոհանոց |
| Հայկական խոհանոցում վառ է արտահայտված ազգային կոլորիտը: Թարմ բանջարեղենն ու միսը ճաշատեսակների հիմնական բաղադրամասն են համարվում: Ոչ մի տոնական սեղան չի կորող պարծենալ ուտելիքների առատությամբ, եթե չկա ազգային ավանդույթներո պատրաստված խորովածը: Հայկական խոհանոցում վառ է արտահայտված ազգային կոլորիտը: Թարմ բանջարեղենն ու միսը ճաշատեսակների հիմնական բաղադրամասն են համարվում: Ոչ մի տոնական սեղան չի կորող պարծենալ ուտելիքների առատությամբ, Այստեղ խորովածն անգամ իր գովք-երգն ունի, որը հնչեցվում է այն սեղանին մատուցելիս: Խաշը նույնպես ազգային ուտեստների ցանկին է պատկանում: Ճարպերով հարուստ այս կերակրատեսակը ուտում են միայն ցուրտ եղանակին: Ազգային խոհանոցին են հատուկ նաև հարիսան, տոլման, ղափաման, սպասը:
Երևանում ռեստորաններն առաջարկում են և´ ազգային, և´ այլազգի ճաշատեսակներ
|
| Դեսպանատներ և դիվանագիտական Առաքելություններ |
Դեսպանատներ և Դիվանագիտական Առաքելություններ Հայաստանում>>>
|
| Մաքսեր |
|
Օտարերկրյա քաղաքացիներն իրավունք ունեն առանց մաքսային վճարների Հայաստան բերել և տանել հետևյալ իրերը.
1. Անձնական ճամպրուկներ, որոնց քաշը չի գերազանցում 50 կգ, իսկ արժեքը 500 ԱՄՆ դոլլարը:
2. Միջազգային ծանրոցներ, որոնց քաշը չի գերազանցում 20 կգ, իսկ արժեքը 100 ԱՄՆ դոլլարը:
Մանրամասներ. www.customs.am |
| Վիզա |
|
Վիզան կարելի է անմիջապես ձեռք բերել օդանավակայանում` ժամանման պահին: Այս դեպքում վիզան արժե 30 ԱՄՆ դոլլար և տրվում է 21 օրով: Անհրաժեշտության դեպքում վիզայի ժամկետը կարելի է երկարացնել ՀՀ Արտաքին Գործերի Նախարարությունում: Վիզան կարել է ձեռք բերել ժամանումից առաջ` ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության պաշտոնական կայքում: Visa Application Guidelines
|
| Թռիչք |
|
Հայաստանի գլխավոր օդանավակայանը Զվարթնոցն է և գտնվում է Երևանում: Եվս մեկ օդանավակայան գտնվում է Գյումրի քաղաքում: Տեղական և միջազգային մի շարք ավիաուղիներ իրականացնում են չվերթներ դեպի Երևան և Երևանից դեպի աշխարհի բոլոր անկյուններ: Չվացուցակ>>>
|
|