Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Հայաստանի ազգային գրադարան





Բոլոր նկարները

Հայ ժողովրդի գրքային ժառանգությունը հավաքված է երկրի գրադարանային ֆոնդերում, որոնցից ամենախոշորը` Հայաստանի Ազգային գրադարանի ֆոնդն է: ՀԱԳ-ի հիմնական նպատակն է` հնարավորինս լիարժեք հավաքել հայերեն լեզվով, ինչպես Հայաստանում, այնպես և սփյուռքում հրատարակվող տպագիր արտադրանքը` դրանք հավերժ պահպանելու և հազարավոր ընթերցողներին տրամադրելու: Հայաստանի Ազգային գրադարանը հայերեն տպագիր երկերի ամենախոշոր պա-հոցն է աշխարհում, հանրապետության գրադարանային ցանցի մեթոդական կենտրոնն է: Գրադարանը հիմնադրվել է 1832 թվականին Երևանի Արական գիմնազիայի գրադա¬րանի հիմքի վրա: 1919թ. հուլիսի 4-ին ընդունած ՙՊետական հանրային մատենադարանի մասին՚ օրեն¬քով գրադարանը ստացել է գլխավոր պետական գրադարանի կարգավիճակ: 1924թ. գրադարանին իրավունք է տրվել ստանալու Հայաստանում լույս տեսնող բոլոր հրատարակությունների ձրի պարտադիր օրինակը, իսկ 1925-1991թ. գրադարանը ստացել է ԽՍՀՄ-ում տպագրած գրքային արտադրանքի պարտադիր օրինակը: 1925-ից մինչև 1990 թվականը գրադարանը կոչվել է հայ նշանավոր քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի անունով, ով զգալի ներդրում է ունեցել գրադարանի կայացման և զարգացման գործում: 1982 թվականին, հիմնադրման 150-ամյակի առթիվ, գրադարանը պարգևատրվել է ՙԺողովուրդների բարեկամության՚ շքանշանով: 1990 թվականից գրադարանը վերանվանվել է և կոչվում է ՙՀայաստանի Ազգային գրադարան՚: Հայաստանի Ազգային գրադարանի ֆոնդերը առ 01.01.2009թ. կազմում են 6,6 մլն միավոր գրականություն: Դրանք են` գրքեր, ամսագրեր, թերթեր, քարտեզներ և ատլաս-ներ, փոս¬տային նամականիշեր, նկարներ, միկրոֆիլմեր և միկրոֆիշեր, տեղեկատ-վության էլէկ¬տրո¬նային և այլ կրիչներ: Գրադարանում պահպանվում է հայ հնատիպ և հազվագյուտ գրքե¬րի հարուստ հավաքածու` հայերեն առաջին տպագիր գրքերը ՙՈւրբաթագիրք՚, ՙՊարզա¬տու¬մար՚ (1512-1513թթ., Վենետիկ), հայատառ առաջին քարտեզը` ՙՀամատարած աշխարհացոյց՚ (1695թ., Ամստերդամ), առաջին պարբերականը` ՙԱզդարար՚ (1794թ., Մադրաս): Գրադարանի ֆոնդերում պահպանվում են նաև օտար լեզուներով հնատիպ և հազվագյուտ գրքեր (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով): Գրադարանի ֆոնդերում հատուկ տեղ են զբաղեցնում հայ մշակույթի և գիտության հայտնի գործիչների գրքերի հավաքածուները` Ալ.Մյասնիկյանի, Վ.Ղորղանյանի, Լեոյի, Ա.Մանանդյանի և այլոց: Տարբեր տարիներին գրադարանի ընթերցողներն են եղել անվանի հայ գրողներ Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Պարույր Սևակը, Նաիրի Զարյանը, գիտնականներ Սերգեյ Մերգելյանը, Վիկտոր Համբարձումյանը և ուրիշներ: Գրադարանի սպասարկման համակարգը ընդգրկում է իր մեջ 13 մասնագիտացված ընթերցասրահ, միջգրադարանային և անհատական բաժնույթ: Գրադարանից կարող են օգտվել 17 տարին լրացած Հայաստանի և արտերկրների քաղաքացիները: Գրադարանի ընթերցողներին տարվա ընթացքում տրվում է շուրջ 1,7 մլն միավոր գրականություն, օրեկան գրադարան են այցելում 900-1000 ընթերցողներ: EIFL Direct ծրագրով գրադարանի ընթերցողները հնարավորություն ունեն օգտվելու ավելի քան 3000 գիտական ամսագրերից: Գրադարանի ընթերցողները հատուկ սրահում կարող են անվճար օգտվել Internet կապից: Կարգավորվել են ԱՊՀ երկրներից միջգրադարանային բաժնույթով գրականություն ստանալու մեխանիզմները: ՀԱԳ-ը համագործակցում է արտասահմանյան 40 երկրների 133 կազմա¬կեր-պություն¬ների (գրադարաններ, համալսարաններ, տեղեկատվական կենտրոններ) հետ` իրականացնելով նաև գրքափոխանակություն: Հանդիսանալով երկրի խոշոր մշակութային կենտրոն, Ազգային գրադարանը տարեկան կազմակերպում է շուրջ 100 միջոցառում` թեմատիկ և հոբելյանական ցուցահանդեսներ, նոր գրքեի շնորհանդեսներ, հանդիպումներ մշակույթի և գիտության հայտնի գործիչների հետ, գրական երեկոներ: 2007 թվականին լրացել է գրադարանի հրատարակչական գործունեության 70 տարին: Այդ ընթացքում գրադարանը հրատարակել է շուրջ 1000 անուն գրադա¬րա¬նա-գիտական, մատենագիտական, մեթոդական, տեղեկատվական գրականություն: Գրադարանի ամենանշանակալից հրատարակությունն է ՙՀայ տպագիր գրքի մատենա¬գի¬տությունը՚, որի չորս ծավալուն հատորներում ընդգրկված են 1512-ից մինչև 1920 թվականը տպագրված հայերեն գրքերը: Ստեղծվել է այդ մատենագիտության երկու հատորների էլեկտրոնային տար¬բե-րակը` ՙՀակոբ Մեղապարտ - 1՚ ծրագրով ՙՀայ տպագիր գիրքը 1512-1800թ.՚ (հնատիպ գրքերը) և ՙՀակոբ Մեղապարտ - 2՚` ՙՀայ գիրքը 1801-1850թթ՚: նաթերթը` ՙՀոգևոր Հայրենիք՚: Ստեղծվում է նաև թերթի էլեկտրոնային տարբերակը: ՀԱԳ-ը հանդիսանում է ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի նյութերի դեպոզիտար գրադարանը Հայաստանում: Գրադարանում իրականացվում է Հայաստանի խոշոր գրադարանների միասնական տեղեկատվական ավտոմատացված ցանցի ստեղծման ծրագիրը: ՀԱԳ-ը մի շարք միջազգային գրադարանային և հասարակական կազ¬մա¬կեր-պություն¬ների անդամ է` IFLA, CENL, ըԸժ և այլ: Ազգային գրադարանում է գտնվում ՙՀայկական գրադարանային ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության գրասենյակը: Հասցե: Երևան, Տերյան փող., 72 շենք Հեռ: (+374-10)-584259 Ֆաքս: (+374-10)-529711 Վեբ-կայք: http://www.nla.am Աշխ. օրեր: Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր(կես օր) Աշխ: ժամեր: 09:00-20:00

Մեկնաբանություններ (6)
Ում կողմից : gbhgtfhnt, 19 Դեկտեմբերի 2013, 15:14
Կայք : armeniandb,com
*1o8 oooooooooooo

Ում կողմից : ANNA, 02 Նոյեմբերի 2013, 08:30
erkara bayc hetaqrqira

Ում կողմից : Մանե, 29 Մայիսի 2013, 15:30
եթե իմ փնտրած գիրքը կա, խնդրում եմ ուղղարկեք իմ mail-ին.... նախապես շնորհակալություն.... Քրեական իրավունք: (Ընդհանուր մաս)

Ում կողմից : nune, 02 Ապրիլի 2013, 12:40
shat hetaqrqira

Ում կողմից : Alex, 06 Հոկտեմբերի 2011, 14:31
Կայք : Alex200903
Knerek isk duk es saytum vodizevsi masin hayeren lezvov text@ unek?????????

Ում կողմից : Ալբեռտ, 20 Սեպտեմբերի 2011, 07:53
mi xndranq, hardz duq dzer gradaranum hunakan dicabanutyunic Sofokles 9 voxb, Esqiles voxb, Evripide voxb, Homeros vodisakan, Ovidyus metamorfozner, tvargvac grqer@ uneq?

Թողնել մեկնաբանություն



Imega Tour and Travel © 2006-2014