Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Ընտրել երկիրը :


ԱՄԷ (Դուբայ, Շարժա)


Արաբական Միացյալ Էմիրություններ.  ԱՄԷ

Հնագույն մշակույթով և պատմությունով երիտասարդ պետություն:Պետության առանձնահատկությունները հանգիստը Արաբական Միացյալ Էմիրություններում դարձնում են անվտանգ և ապահով: Այս երկրում կենսամակարդակը բարձր է և ունի կայուն քաղաքական ու տնտեսական  իրավիճակ:

Հրաշալի կլիմա, մաքուր և տաք ծով, գեր ժամանակակից  հյուրանոցներ, որոնք մատուցում են գերազանց ծառայություններ, և այս ամենը  պարգեվում են գերազանց հանգիստ Արաբական Միացյալ Էմիրություններում:

ԱՄԷ-ն յոթ անկախ էմիրությունների դաշնություն է, որոնք սփռված են Արաբական թերակղզու արևելյան և հյուսիս-արևելյան ափերին և բազմաթիվ կղզիներին:Հյուսիսից սահմանակցում է Քաթարի, հարավից  և արևմուտքից Սաուդյան Արաբիայի , իսկ արևելքից ` Օմանի հետ: Հյուսիսից ողողվում է  Պարսկական, իսկ արևելքից`Օման ծոցերով: Ռելեֆը շատ տարբեր է`լեռնային  շրջաններից մինչև անապատային տարածքներ: Երկրի ամենաբարձր կետը  Խաֆիտ լեռն է (1160մ): Պետության ընդհանուր մակերեսը կազմում է 83600քկմ: Մայրաքաղաքը Աբու Դաբի:

 
Կլիման

Չոր տրոպիկական:Միջին ջերմաստիճանը ձմռանը կազմում է +16-20 C, իսկ ամռանը +35-40 C: Գիշերը անապատային շրջաններում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև +5-8 C :  Տարեկան տեղումները կազմում են 10-20մմ,լեռներում մինչև 200մմ, երբեմն անձրևներ չեն տեղում մի քանի ամիս շարունակ: Դրա հետ մեկտեղ օդի խոնավությունը շատ բարձր է և հաճախ կտրուկ փոփոխվում է: Արաբական Միացյալ Էմիրություններ ճամփորդելու լավագույն ժամանակն է հոկտեմբերից-մայիս:

Բնակչությունը

Մոտ 4 մլն մարդ:Ամենամեծ համայնքը հնդկականն է, որը կազմում է մոտ 1,5 մլն մարդ, մեծ համայնք կա նաև Պակիստանից, Աֆղանստանից, Ֆիլիպիններից և այլ երկրներից:

Պետական Լեզուն

Արաբերենն է, սակայն լայն կիրառում ունի նաև անգլերենը:

 
Տարադրամը


Դիրխամ, որը հավասար է 3.66 դոլլարի:

Վիզան

Արաբական Միացյալ Էմիրություններ այցելելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է վիզա: Վիզայի բնօրինակը տրվում է սահմանի վրա: Վիզայի ձևակերպումը կատարվում է նախօրոք`տուրիստական ընկերությունների միջոցով: Անհրաժեշտ պաստաթղթերն են`  անձը հաստատող պաստաթուղթ, 1 գունավոր լուսանկար (3*4):

Մաքսատուն

Արգելվում է էրոտիկ բնույթի տպագրական և վիդեո արտադրանք, ինչպես նաև մուսուլմանական հավատքին վիրավորանք հասցնող թեմաներով նյութեր:Խիստ հսկողության տակ է առնվում սպիրտային խմիչքների, ծխախոտների և օծանելիքների մուտքը: Թմրանյութերի և զենքի մուտքը նույնպես արգելվում է: Սպիրտային խմիչքները օրինական մատուցվում են ռեստորաններում , օդանավակայանի և հյուրանոցի բարերում: Ցանկացած տարադրամի մուտքը և ելքը ցանկացած քանակով չի վերահսկվում:

Բուժօգնություն և ապահովագրություն

Ապահովագրությունը ԱՄԷ-ում պարտադիր է: Բուժօգնությունը երկրում գտնվում է բարձր մակարդակի վրա, որի արժեքը նույնպես բարձր է: Պետք է լինել շատ ուշադիր ճանապարհային դեղատուփերի հարցում, քանի որ այնտեղ կարող են լինել դեղորայք, որոնք կարող են պարունակել թմրադեղեր, այդպիսի դեղորայքի հայտնաբերումը մաքսատանը կարող է հանգեցնել բանտարկության, ինչպես նաև խոշոր տուգանքի: Դեղորայքի քանակությունը չպետք է գերազանցի այն քանակությունը, որը պետք է երկրում գտնվելու ժամանակ:

Աշխատանքային ժամերը

Բանկերը աշխատում են շաբաթից հինգշաբթի, ժամը 8:00 ից 12:00-13:00, ուրբաթ հանգստյան օր: Փոխանակման կետերը աշխատում են ժամը 8:00ից 19:00-20:00` ճաշին ընդմիջումով: Խանութները բաց են 9:00ից 13:00 և 16:00ից 20:30-ը, ուրբաթ հանգստյան օր: Որոշ  սուպերմարկետներ և առևտրային կետեր բաց են նաև ուրբաթ` ժամը 16-0ից 20-00:Ռամադանի ժամանակ խաանութները աշխատում են 9:00ից, երեկոյան փակվում են, այնուհետեվ սկսում են աշխատել մինչև 24:00:

Տրանսպորտ

Քաղաքային տրանսպորտը թույլ զարգացած է, տեղի բնակիչների մեծամասնությունը նախընտրում է տեղաշարժվել ավտոմեքենաներով: Աբու-Դաբիում և Դուբայում գործում է ավտոբուսային երթուղի , որը կենտրոնացված է քաղաքի գլխավոր արևտրային կետերի ուղղությամբ: Դուբայում ավտոբուսով երթևեկության արժեքը 1,5 դիրխամ է:  Ավտոբուսները ժամանակակից են, կոնդիցոներներով, մեկնման ժամանկացույցը հստակ է`6:00-23:00, թեպետ երթուղիները շատ խառն են: Ավտոբուսային երթուղիներով են կապված նաև որոշ էմիրությունների մայրաքաղաքներ: Հյուրանոցների մեծամասնությունը ունեն ավտոբուսներ, որոնք հյուրերին տեղափոխում են քաղաքի կենտրոն:

Էլեկտրոէներգիա

Հոսանքի լարումը ցանցում կազմում է 220-240Վ, հոսանքի հաճախականությոունը 50Հց:

Տեսարժան Վայրեր

Անկասկած, տուրիստների մեծամասնությունը  մեկնում է Դուբայ առևտրային նպատակներով: Բայց բացի առևտրի և բիզնեսի համար հարմար պայմաններից, երկիրը կարող է պարծենալ նաև ուրիշ, ոչ պակաս ձգող ակնթարթներով:  ԱՄԷ-ի գլխավոր հարստությունը  դա պայծառ արևն է տարվա 360 օրը և տաք, մաքուր ծովը: Կլիմայի առանձնահատկությունները թույլ են տալիս հանգստանալ ծովի ափին անգամ ձմռանը: Ամենաժամանակակից  ծովափնյա հյուրանոցներն առաջարկում են զբոսաշրջիկներին լողավազաններ, հարմարավետ հյուրանոցային պայմաններ, որոնք կահավորված են բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Աբու-Դաբի

Յոթ էմիրատներից ամենամեծը(ԱՄԷ ի տարածքի 66%): Էմիրատը  բաղկացած է Աբու Դաբի քաղաքից , որը կատարոմ է նաև երկրի մայրաքաղաքի դերը: Այստեղ մարդիկ ապրում են արդեն 4000 տարի, ինչը վկայում են բազմաթիվ հնէաբանական գտածոները: Աբու Դաբիի բնակչությունը 1761թ-ին բնակություն է հաստատել կղզիում`ջրի ակունքի մոտ և մինչև 1966թ-ը իրենից ներկայացնում էր միայն փոքրիկ տների կուտակում: Հիմա այս գերժամանակակից քաղաքը ունի իդեալական հարթ փողոցներ, տարբեր ճարտարապետական շինություններով, շատրվանների առատությամբ և կանաչ տարածքներով, որը ջրի սղության պատճառով մեծ զարմանք է առաջացնում:

Դուբայ

Գտնվում է Պարսից ծոցի ափին`Մերձավոր Արևելքի խոշոր տրանսպորտային և առևտրային հանգույցը: Ճամփորդել Դուբայ, դա արդեն հրաշալի է: Դուբայում է գտնվում երկրի խոշոր նավահանգստային համալիրը, 160 ավելի ժամանակակից հյուրանոցներ, բազմաթիվ խանութներ, ռեստորաններ և ժամանցի վայրեր: Դուբայ քաղաքը Խոռ-Դուբայ  ջրանցքով բաժանված է երեք շրջանների`լողափնյա շրջան Ջումեյրահ, Հյուսիսային  գործարար շրջան Դեյրա և Հարավային շրջան Բար-Դուբայ, որտեղ գտնվում է Էմիրի դղյակը, բանկերի և կոմպանիաների գլխավոր գրասենյակները, ինչպես նաև նավահանգիստը: Քաղաքին ծանոթանալու լավագույն միջոցը նավակով զբոսանքն է ջրանցքով, որը հնարավորություն կտա ծանոթանալ քաղաքի ժամանակակից ճարտարապետությանը, չծանրաբեռնելով քաղաքի եռուզեռին և շոգին: Հետաքրքիր են հին արաբական շինությունները Բաստակա շրջանում, Դեյրայի հին թաղամասերը , Կառավարական տուն աշտարակը, Բուրջ Նախարի և Բուրջ Շինդակի աշտարակները, Դուբայի Ալ-Ֆախիդ 1787թ պատմական թանգարանը, Զաէդ շեյխի դղյակը, գյուղական պատմական թանգարանը: Քաղաքի այցեքարտն է հանդիսանում 39  հարկանի Դուբայի միջազգային Առևտրային կենտրոնը (DWTC, 1979թ.),որտեղ տեղակայված են  միջազգային խոշոր առևտրային ընկերություններ, հարմարավետ ցուցադրության հրապարակ, և ամենից խոշոր ցուցահանդեսների կազմակերպումը երկրում: Տարին մեկ Դուբայոմ անցկացվում է աշխարհի ամենամեծ առևտրային միջոցառումը, որը ներգրավում է ավելի քան 2 մլն այցելուների: Ոչ պակաս հետաքրքիր է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը` Դուբայի `Բուրջ Էլ Արաբը:

Շարժա

Գտնվում է Պարսից ծոցի ափին, Դուբայից բաժանվում է Ալ-Խան ջրանցքով: Էմիրատի մայրաքաղաքն է Շարժան, որը գտնվում է Դուբայից 13կմ հեռավորության վրա: Սա ամենա “Ոչ ալկոհոլային” էմիրատն է, որտեղ ավելի խիստ են իսլամական ավանդական նորմերը: Գլխավոր  տեսարժան վայրերից են հանդիսանում Ֆեյսալ թագավորի մզկիթը` Մերձավոր Արևելքի ամենախոշոր մզկիթներից մեկը, Մերեջա հնագույն շրջանը,Ալ-Խան ջրանցքի ափերի երկայնքեվ փռված աշտարակը, Պրոգրեսի արձանը,բազմաթիվ թանգարաններ,ցուցահանդեսներ, ինչպես նաև Ալ Ջազիրա կղզում ժամանցի կենտրոնները և գեղեցիկ լողափերը: Քաղաքում  շատ են թանգարանները, որոնցից են ազգային հետազոտությունների թանգարանը,մշակույթի թանգարանը, հնագիտության և գիտության թանգարանը: Շարժան կրում է նաև “էմիրատների ճարտարապետական մայրաքաղաք” տիտղոսը: Ինչպես և մյուս էմիրատները, զբոսաշրջիկների գլխավոր ներգրավողը Շարժայի առևտրային շրջաններն են`Ալ-Ֆախդ առևտրային փողոցը, Ջամալ Աբդուլ Նասերը, Շարժայի կենտրոնական շուկան, ձկան շուկան, տեկստիլային շուկան, Յարմուկ շրջանի  ոսկու շուկան, Պարսկական շուկան, Քինգ-Ֆեյսալ-Ռոուդ փողոցը:

Լավագույն կուրորտային շրջանը Կորֆականն է, որը ընկած է Հնդկական օվկիանոսի ափին: Այստեղ հրաշալի պայմաններ են լողափնյա հանգստի համար, դայվինիգի, զբոսանքի համար: Հետաքրքիր են Բիտնա հնագույն բերդը, Բիտիա մզկիթը, Մասաֆի և Գուլֆայի հանքային աղբյուրները և բազմաթիվ գեղեցիկ լողափերը:

Ֆուջեյրա

Գտնվում է Օմանյան ծոցի ափին: Էմիրատի հպարտությունն է համարվում ավազուտ լողափերը, գեղագիտական քարանձավները, բազմաթիվ հանքային աղբյուրները և կանաչը , ինչպես նաև ԱՄԷ-ի լավագույն տեղերը ջրասույզ լողի համար: Ֆուջեյրան ժամանակակից քաղաք է, լայն ու լուսավոր փողոցներով:  Քաղաքը զարդարված է բազմաթիվ շատրվաններով ու քանդակագործած կոմպոզիցիաներով, գերժամանակակից երկնաքերերը այստեղ համեմատաբար քիչ են: Այստեղ կարելի է տեսնել Ֆուջեյրա կիսաքանդ  նավահանգիստը, առևտրի կենտրոնի Աշտարակը, Հանրաճանաչ Ծովային Ակումբը,  Բազմաթիվ առևտրային կետեր, ինչպես նաև այցելել ցլամարտերի և բազմաթիվ ծովային մրցարշավների:Ֆուջեյրայի շրջակայքում ուշադրության են արժանի ` Ալ-Բիթիա մինարեթը (1600թ, 30կմ հյուսիս), Էմիր Ֆուջեյրայի պալատ-ամրոցը (8 կմ հարավ-արևմուտք), երկրի ամենաարևելյան ամրությունը-Ալ-Բիտնս (1735թ, 28կմ արևմուտք), քարուքանդ ամրոցը ոչ մեծ ջրամբարով և արմավենիների անտառակով Վադի-Դաֆտայում, հինավուրց Դիբբան, հանրահայտ “Սուկ Ալ Զումմա” շուկան Շարժայի և Ֆուջեյրայի սահմանագծում, ինչպես նաև երեք արգելոցները`Ալ-Վուրբայա ջրվեժները, Ալ-Մադհաբ այգիները և ծծմբային տաք աղբյուրները Այն-Ալ-Գամուրում:

ԱՄԷ-ում նոր, բայց շատ տարածված զվարճալիքներն են`անապատում  դահուկահոսքը ավազի վրա, անապատում ավտոմրցաշավը, գիշերակացը քոչվորների հավաքատեղիներում կամ ուղտարշավները: Երկրում առկա են բազմաթիվ սպորտային կառույցներ, թենիսի խաղահրապարակներ, Գոլֆի, բոուլինգի ակումբներ, ֆուտբոլային  և չմշկասահքի հրապարակներ, բոլոր հնարավորությունները ծովային հանգստի համար: Ամեն տարի անց են կացվում ավանդական “Դոու” մրցարշավները, Ֆորմուլա-1 համաշխարհային մրցարշավը, արագընթաց մոտորանավակներով, ուղտերի և զտարյուն արաբական նժույգների մրցարշավները:Շատ հետաքրքիր են ծովային խեցգետինների գիշերային որսը,ծովային ձկնորսությունը մոտորանավակից կամ առագաստանավից:

Ավանդական Խոհանոցը

ԱՄԷ-ում օգտագործվում է ավանդական, արաբական երկրների համար գրեթե ընդհանուր խոհանոցը`հիմնված հավատքի  և բնակլիմայական առանձնահատկությունների վրա: Մահմեդականները չեն օգտագործում խոզի միս, ապա մսային ճաշատեսակներում օգտագործվում են միայն տավարի, այծի, ոչխարի ու հորթի միս, թռչնամիս ու ձուկ: Միսը հիմնականում տապակում են թավայում առանց յուղի, ինչը մսին յուրահատուկ համ է տալիս:Արժե փորձել գառի միսը բրնձով և ընկույզով-“Գուզի”,”Տիկկա” խորովածը, ավանդական  շաուրման, ոչխարի կոտլետները համեմունքներով “կուստիլետա”, ոչխարի կամ շիշ քյաբաբ, “մակբոա” միսը համեմունքներով, մսային ասորտի տապակած, պիցցա, լցոնված գառի մսով պղպեղ և մի շարք այլ առանձնահատուկ ուտեստներ:

Շատ տարածված են թռչնի մսով ճաշատեսակները: Որպես պարնիրօգտագործվում են բրինձը և թարմ բանջարեղենից աղցաններ: մեծ քանակով օգտագործվում են նաև համեմունքներ: Սեղանի վրա պատվավոր տեղ են զբաղեցնում նաև ապուրները:

Մեծ կիրառություն ունեն նաև բանջարեղենը և կանաչեղենը: Մեծ կիրառություն ունեն նաև կաթնամթերքները, հատկապես պանիրը, ինչպես նաև ձկնեղենը: Ձկնեղենը ավանդույթի համաձայն պատրաստվում է ածուխի վրա:

 
Կրոնը` իսլամ

Ամենահայտնի փառատոնը դա Դուբայի ամենամյա առևտրային փառատոնն է: Փառատոնի օրերին անցկացվում է բազմաթիվ ժամանցային միջոցառումներ, հրավառություններ, շոուներ, խաղարկություններ, ցլամարտեր, ինչպես նաև լինում են մեծ զեղչեր ապրանքների և ծառայությունների համար: Դուբայի Ամառային փառատոնի ժամանակ անց է կացվում <<Հրաշքների շաբաթ>>, բազմաթիվ կոնկուրսներ և համերգներ, ինչպես նաև մեծ խաղարկություններ: Անց են կացվում բազմաթիվ ցուցահանդեսներ և սեմինարներ, որոնք մասնագիտացված են գործնական տուրիզմի վրա: դրանցից յուրաքանչյուրից հետո տեղի է ունենում մեծ շոու:

Տոները

1 հունվար` Նոր Տարի

6 օգոստոս`  Գահի բարձրացման օր

2 դեկտեմբեր` Անկախության օր

Լուսնային օրացույցի հետ կապված որոշ տոներ տոնվում են տարբեր օրեր` դրանցից են` Էյդ-ալ-Ֆիտռը, Էյդ-ալ-Ադխան, Լեյլատ ալ-Միրաջը, մուսուլմանական Նոր Տարին և սուրբ ամիս Ռամադանը:

 
Կարգապահական կանոններ

Ամուսնացած կանանց ձեռքից չի կարելի բռնել: Արաբի տուն կոշիկներով չի կարելի մտնել: Եթե տան տերը Ձեզանից առաջ տուն մտնում է կոշիկներով, այդ դեպքում կարելի է: Արաբները երկար են հիշում վիրավորանքները: Վրեժ լուծելը արաբների մոտ մշակույթ է: Վրեժը կարող է լուծվել տասնյակ տարիներ հետո: Կերակուրը և խմիչքները պետք է տալ և վերցնել աջ ձեռքով: Կտրականապես խորհուրդ չի տրվում տեղի բնակիչների ալկոհոլային խմիչքներ: Չի կարելի անցնել աղոթողների դիմացով: Մինչև արևի մայր մտնելը ռամադանի ժամանակ չի կարելի ուտել, խմել, ծխել, ծամոն ծամել փողոցներում և հասարակական վայրերում: Ռամադանը մուսուլմանական պասի ամիսն է, և ավանդույթները չհարգելը կարող  է բերել տուգանքի և անգամ բանտարկության: Մուսուլմանական երկրում գործընկերոջ հետ պետք է հաստատել փոխհամաձայնություն: Հանդիպումը սկսվում է ձեռքսեղմամբ, որի ժամանակ պետք է նայել գործընկերոջ աչքերի մեջ:Ողջույնի ժամանակ չի կարելի ձեռքում պահել ծխախոտ կամ ձեռքը դնել գրպանում: ԱՄԷ-ի  քաղաքացիները չեն սիրում շտապել, չեն սիրում ռիսկի դիմել: Գործարարները  ազատ տիրապետում են անգլերեն լեզվին, և փաստաթղթերը կազմում են անգլերենով:

Թեյավճար

Եթե թեյավճարը մտցված չէ  հաշվի մեջ, ապա բավարար է նաև թողնել ընդհանուր հաշվի 10%-ը: Թեյավճար պետք է թողնել միայն լավ սպասարկումից հետո:

Օգտակար հեռախոսահամարներ

Շտապ օգնություն`999, ոստիկանություն 998, Հրշեջ 997, տեղեկատու 180, Ժշգրիտ ժամը`140, հեռուստածրագրերը հեռախոսով` 130:

Դուբայի ճամփորդական ուղեգրերի համար կարող եք դիմել մեր գրասենյակ, ուր կստանաք լիարժեք տեղեկատվույթուն Դուբայի ուղեգրերի և  ձեզ հետաքրքրող այլ հարցերի մասին:



Imega Tour and Travel © 2006-2014