Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Ընտրել երկիրը :


Ռուսաստան


Ռուսաստանը աշխարհի ամենամեծ տարածք ունեցող պետություն է: Երկիր` հնագույն պատմատշակույթային ժառանգությունով: Բազմաթիվ բնական հարստությունով և հրաշալի պատմական հուշարձաններով: Ռուսական ժողովուրդը դա մի հանելուկ է, որ ամեն մի զբոսաշրջիկ բացահայտում է յուրովի…
Ռուսաստանը գտնվում է երկու մայրցամաքների` Եվրոպայի և Ասիայի վրա: Սահմանակցում է Չինաստանի, Կորեայի, Ղազախստանի, Մոնգոլայի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Բելոռուսի, Էստոնիայի, Լատվիայի, և Նորվեգիայի հետ: Բացի դրանից Կալինինգրադի մարզը գտնվում է Բալթիկ ծովի ափին և սահմանակցում է Լեհաստանի և Լիտվայի հետ: Ռուսաստանի կարելի է բաժանել երեք շրջանի` Եվրոպական Ռուսաստան, Սիբիր և Ռուսաստանի Հեռավոր Արևելքը:

Մայրաքաղաքը` Մոսկվա

Կլիման
Կլիման Ռուսաստանում շատ տարբեր է, կախված տարածքի մեծությունից, չնայած տարաքի մեծամասնությունում  ցրտաշունչ երկար ձմեռ է և կարճ տաք ամառ: Կլիմայի վրա մի քիչ ազդում է Ատլանտիկ օվկիանոսը, բայց այդ ազդեցությունը փոքր է և արտահայտվում է հիմնականում Բալթիկ ծովի ափերի խոնավությամբ: Եվրոպական մասի տարեկան միջին տեղումները կազմում են 800 մմ, բայց հարավային շրջաններում փոքրանում է մինչև 400 մմ: Սիբիրում միջին տարեկան տեղումները կազմում են 500-ից 800 մմ, լեռնային շրջաններում հասնում է մինչև 1000 մմ: Ինչ վերաբերվում է ջերմաստիճանին, ապա ամենացուրտ հատվածը համարվում է Սիբիրը, որտեղ Վերխոյանսկ քաղաքում ջերմաստիճանը հունվարին հասնում է մինչև -51C, իսկ փետրվարին մինչև - 68C, Մոսկվայում միջին հունվարյան ջերմաստիճանը կազմում է -16C-ից – 9C-ը, իսկ միջին հուլիսյան ջերմաստիճանը 13C-ից 23C:

Բնակչությունը
Մոտ 145 մլն մարդ: Ռուսաստանի տարածքում ապրում են ավելի քան 100 ազգություն, որոնցից ռուսները` 81 %, թաթարները` 3,8%, ուկրաինացիներ` 3%, չուվաշները` 1,2%, բաշկիրները` 0,9%, բելոռուսները` 0,8%, մորդովացիները` 0,7%, նեմեցները ու չեչեններ` 0,6%, հայերը ու հրեաները 0,4%:

Պետական լեզուն
Պետական լեզուն ռուսերենն է:

Տարադրամը
1 ռուբլին =100 կոպեկ

Վիզան

ՀՀ քաղաքացիներին  ՌԴ մեկնելու համար վիզա անհրաժեշտ չէ: Անհրաժեշտ փաստաթղթերն են անձը հաստատող փաստաթուղթ առնվազն 6 ամիս վավերականության ժամկետով:


Մաքսատունը
Թույլատրվում է անսահմանափակ քանակությամբ ապրանք, եթե առևտրական ապրանքներ չեն: Ֆիզիկական անձանց թույլատրվում է մինչ 2 լ ալկոհոլային խմիչք, 50 սիգար, 200 սիգարետ: Ներմուծվող ապրանքը չպետք է գերազանցի 2000 ԱՄՆ դոլարը:
Առանց մաքսի թույլատրվում է ներմուծել անսահմանափակ քանակության անձնական օգտագործման ապրանքներ`  հագուստ, հիգիենայի պարագաներ, թանկարժեք զարդեր, ֆոտո և վիդեո սարքավորումներ: Սեփական ավտոմեքենայով սահմանը հատելու դեպքում թույլատրվում է 20լ վառելիք,չհաշված բաքում եղած վառելիքը:
Դեղորայքը թույլատրվում է  միայն մեկ տուփ յուրաքանչյուր անվանումից, ձկնեղենը մինչև 5 կգ, ,   սև խավիարը 280գր-ից ոչ ավել, գունավոր մետաղներից ապրանք 20կգ ոչ ավել, ոսկեղեն 5 կտորից ոչ ավել, ընդհանուր 130գր քաշով:ՌԴ-ից թանկարժեք մետաղներից հուշադրամները ֆիզիկական անձանց թույլատրվում է դուրս հանել միայն ՌԴ-ի ԿԲ-ի հատուկ թույլտվությամբ:

Բուժօգնությունը
Այլ երկրների քաղաքացիները , որոնք ունեն ՌԴ-ում մշտական բնակության թույլտվություն, բժշկական ապահովագրությունում ունեն այն իրավունքները, ինչը ունեն ՌԴ-ի քաղաքացիները: Սա նշանակում է , որ նրանք ունեն հետևյալ անվճար բուժօգնության իրավունք`
1.    Շտապ բուժ օգնություն
2.  Ստացիոնար օգնություն
ՌԴ-ի օրենքների համաձայն շտապ և ստացիոնար օգնության ժամանակ տրամադրվում են անվճար դեղորայք:
Այլ երկրի քաղաքացիները, որոնք ժամանակավոր են գտնվում ՌԴ-ում, պետք է ունենան ապահովագրություն:Այս ապահովագրությունը կարելի է ձևակերպել ցանկացած ապահովագրական ընկերությունում, որոնք ունեն համապատասխան լիցենզիա: Եթե ապահովագրություն չկա, ապա օտարերկրյա քաղաքացին ինքն է վճարում բուժ ծառայությունների համար:

Աշխատանքային Ժամերը
Բանկերը  ՌԴ-ում աշխատում են 8:30-09:00-ից 18:00-20:00: Կան մթերային խանութներ, որոնք աշխատում են շուրջօրյա, բայց հիմնականում առևտրային կետերը Մոսկվայում աշխատում են 10:00-ից 22:00, մթերային խանութները 9:00-21:00:

Խմելու Ջուր
Երկրի տարբեր շրջաններում ջուրը  լինում է կամ ստորգետնյա աղբյուրներից կամ վերգետնյա`գետերից, լճերից, ջրամբարներից: Հիմնականում վերգետնյա աղբյուրներից ջրերը լինում են կեղտոտ, բայց այս ջրերն ավելի մանրակրկտորեն են ենթարկվում մաքրման:
Ստորգետնյա աղբյուրների ջրերը, որպես կանոն ավելի մաքուր են, քանի որ վերգետնյա աղտոտումները ավելի դժվար են հասնում այս ջրերին: Բայց այս ջրերի մեջ շատ քանակությամբ առկա են աղի կալցիումը և մագնումը, որոնք այս ջրերը դարձնում են ավելի ծանր:
Մինչև ջրատար խողովակների հասնելը, այս ջրերը ստուգվում են, այն պետք է բավարարի Պետական Ստանդարտին:
Ջրի որակը համարվում է մարդու առողջության հիմնական գրավականը:
Ջրի խողովակների ջուրը Ռուսաստանում խմել խորհուրդ չի տրվում:

Էլեկտրականությունը
220 Վ և 380 Վ, 50Հց

Տեսարժան Վայրերը
Ռուսաստանը Բազմադարյան պատմությամբ և հարուստ մշակույթով երկիր է: Որոշ ճարտարապետական և պատմամշակույթային հուշարձաններ մտցված են ՅՈՒՆԵՍԿՈ-ի միջազգային հարստությունների շարքում, որոնց շարքում է Մոսկվայի Կրեմլը և Կարմիր Հրապարակը, Պետերբուրգի պատմական կենտրոնը, Նովգորոդի պատմական հուշարձանները,  և ուրիշներ...
Պատմական վայրերն են` Մոսկվան, Նովգորոդը, Բորոդինոն, Մեծ Ռոստովը, Սմոլենսկը, Պսկովը, Տուլան, Ռյազանը, Վոլգոգրադը, Սիբիրի բազմաթիվ քաղաքները...

Մոսկվա
Մոսկվան  պետության մայրաքաղաքն է և ամենամեծ քաղաքը: Քաղաքի ամենահետաքրքիր վայրերն են` Տրետիկովյան Պատկերասրահը, Պուշկինի անվան թանգարանը, Շիլովի պատկերասրահը, Քրիստոս-Փրկիչ եկեղեցին: Բազմաթիվ եկեղեցիները և վանքերը, Հին և Նոր Արբատները, Կուտուզովի Պողոտան, ստալինյան ժամանակաշրջանի հայտնի շենքերը, կենդանաբանական այգին, “ճապոնական այգին” բուսաբանական այգում, կրկեսը և հանրաճանաչ թատրոնները  հրապուրում են բազմահազար հյուրերի:

Սանկտ Պետերբուրգ  
Սանկտ-Պետերբուրգը իր պատմա-ճարտարապետական կառույցների շնորհիվ ստացել է “Հյուսիսային Վենետիկ” անվանումը: Այստեղ են տեղակայված Էրմիտաժը, Պետրոպավլովյան Ամրոցը, Կրոնդշտադտը և Պետերգոֆը, ճանաչված թանգարաններից ` Ռուսական, Պուշկինի, Դոստոևսկու և այլ տասնվեց պրոֆեսիոնալ թատրոններ: Յուրահատուկ է Նևյան  պրոսպեկտը, Կազանյան տաճարը, Ռուս ճարտարապետի փողոցը, Օստրովսկու հրապարակը`Սանկտ-Պետերբուրգի ակադեմիական դրամատիկ թատրոնով և Ռուսաստանի ազգային գրադարանով, Արվեստի հրապարակը` Ռուսական թանգարանի շենքով, Ամառային այգիով և այլն: Սանկտ Պետերբուրգի շրջակայքում են գտնվում 18-19դդ յուրահատուկ Պալատային համալիրները:

Վոլգոգրադ
Վոլգոգրադում է գտնվում “Մամաեվ Կուրգան”, հուշահամալիրը` “Մայր Հայրենիք” հսկա կոթողով, ստալինգրադյան ճակատամարտի ցուցադրությամբ:

Վլադիմիր

Վլադիմիրում է գտնվում Ոապենյան և Դմիտրևյան Տաճարները, Պոկրովա-Նա-Ներլի Վանքը, Ոսկե Դարպասները (1164թ), Անդրեյ Ռուբլյովի և Սև Դանիլայի որմնանկարները, Նիկոլի եկեղեցին (17դ), Գեորգևյան կանացի եկեղեցին (1783-84)թ, Նիկոլ Մոկրովյան եկեղեցին (1732-35թ),Նիկիտայի եկեղեցին (1765թ) և այլ եկեղեցիներ:

Մեծ Նովգորոդ
Մ. Ն-ում է գտնվում “Ռուսաստանի հազարամյանկի” հուշարձանը , Սոֆիայի Տաճարը (1045-50թ), Նիկոլո Դվորիշենսկու տաճարը (մոտ 1113թ), Սպասի եկեղեցին (1198թ), Ֆյոդորի (1360-61թ): Հնագետների  պեղումների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ հին շինություններ, փայտյա կամուրջներ և այլն:


Անապա
Սուկո գեղատեսիլ հարթավայրը տեղակայված է Անապայից 20կմ հեռավորության վրա և ձգվում  է համարյա 7կմ: Այստեղ հրաշալի կլիմա է, մաքուր օդ, մաքուր և տաք ծով:
Վիտյազեոն հսկա կուրորտային ավան է, որ տեղակայված է Անապայից  8 կմ հեռավորության վրա, որը զինված է ամեն հարմարություններով հրաշալի հանգստի համար: Ավազային լողափի երկարությունը մոտ 2000մ է, մեծ քանակությամբ բարերով և ռեստորաններով: Անապան գտնվում է Կովկասյան և Թումանյան  թերակղզիների հատման կետում: Քաղաքը տեղակայված է հարթավայրում: Երեկոյան և գիշերները մեծ ջերմաստիճանային անկում չի լինում , քանի որ լեռնային շրջաններում ամառը  շատ տաք է, իսկ ձմեռը փափուկ: Հունիսին միջին ջերմաստիճանը +20C է, Հուլիսին +23C, Հունվարին +2C: Ջրի միջին ջերմաստիճանը հունիսին +16C -+18C է: Անապայի գլխավոր կուրորտային փողոցը` Պիոներյան պողոտան է, որը ձգվում է ծովի ափով 5կմ:

Մեծ Սոչի
Ժամանակակից Սոչին փռված է Սև ծովի արևելյան ափին`Մագրիից մինչև Պսո գետը: Մեծ Սոչին կազմված է չորս կուրորտային շրջաններից`Լազարևսկի, Կենտրոնական, Խոստինսկի և Ադլեր:
Լազարևսկին տեղակայված է Սոչիից 50կմ հեռավորության վրա, իսկ Տուափսեից 29 կմ:
Կենտրոնական շրջանը հենց ինքը Սոչի կուրորտ քաղաքն է:Ամենաարևային տարածաշրջանն է ամբողջ կուրորտային շրջանում, ամռանը օդի միջին ջերմաստիճանը կազմում է +27C: Կենտրոնական շրջանը հարմար է ինչպես երիտասարդական, այնպես էլ ընտանեկան հանգստի համար: Շրջանի թերություն կարելի է համարել կուրորտային ժամանակաշրջանում մարդկանց մեծ քանակությամբ հոսքը:
Խոստինսկի շրջանը սփռված է ծովի ափին 20կմ-ով` զբաղեցնելով Կուդեպստ գետից մինչև Վերելագին գետի հատվածը: Այստեղ են տեղակայված Խուստա, Կուդեպստա և Մացեստա շրջանները: Սա ոչ մեծ կուրորտային ավան է` պասիվ հանգստի համար: Ինֆրաստրուկտուրան այստեղ զարգացած է` կան ռեստորաններ, բարեր, ակումբներ, դիսկոտեկաներ, կինոթատրոններ:
Սոչիի հարավային շրջանը` Ադլերը կազմված է Վեսելով, Բլինովո, Ադլերի կենտրոն, Չկալովո միկրոշրջաններից: Լողափը խճաքարային է: Զվարճանքների մեծամասնությունը տեղակայված է Ադլերի կուրորտային շրջանում, դրա համար խորհուրդ է տրվում այսեղ հանգստանալ երեխաների հետ:
Լազարևսկի շրջանի լողափը խճաքարային է, 40կմ լայնությամբ: Ծովը բավականին խորն է: Կենտրոնական շրջանի լողափը նույնպես խճաքարային է:Խոստի շրջանի լողափը մանր խճաքարային է, տեղ տեղ հանդիպում ` ծովային ավազ: Լողափերի մեծամասնությունը հարմարավետ կահավորված է:

Գելենջիկ
Գելինջիկի կուրորտային հատվածը ձգվում է 102 կմ և իր մեջ ներառում է Կաբարբինկա, Գելինջիկ, Դիվնոմորսկոյե, Ձանխոտ, Պրասկովեենկա, Բետա, Արխիպո-Օսիպովկա ավանները: Չոր կլիման  թույլ է տալիս հանգիստը անցկացնել մայիսից մինչև հոկտեմբերի կեսերը: Ծովի ջերմաստիճանը լինում է +18C-ից +24C: Կուրորտային տարածքը իր մեջ ներառում է ավելի քան 170 հանգստյան տներ, սանատորիաներ, պանսիոնատներ և հյուրանոցներ:

Դիվնոմորսկոե
Փոքր կուրորտային ավան, որ գտնվում է Գելինջիկից 10 կմ հեռավորության վրա: Օդը մաքուր է:

Բետա
Փոքր կուրորտային ավան` գելենջիկից 30 կմ հեռավորության վրա: Այստեղ կան հարմարավետ սրճարաններ և փոքր ռեստորաններ, հուշանվերների կրպակներ: Լողափը խճաքարային  է:

Արխիպո-Օսիպովկա

Գելենջիկից ամենահեռու կուրորտային ավանն է, գտնվում է 50 կմ հեռավորության վրա` ծովի ափին: Գտնվում է ընդարձակ հարթավայրում` շրջափակված գեղատեսիլ լեռներով: Կլիման այստեղ համեմատաբար փափուկ է: Տեղանքը այստեղ սառը քամիներից պաշտպանված է լեռներով:

Մին Վոդի
Տարատեսակ ռելեֆը Մին Վոդիում կլիմատը դարձնում է տարբեր: Պիտըագօրսկում ամռանը տաք է, իսկ ձմեռը համեմատաբար փափուկ և 98 պարզ օր տարվա մեջ: Կիսլովոդսկը համարվում է ձմեռային կուրորտ, ձմեռը այստեղ պարզ է և չոր, իսկ տարվա մեջ արևոտ օրերի քանակը 150: Ժելեզնովոդսկի կլիման համապատասխանում է լեռնաանտառայինին, այստեղ պարզ օրերի քանակը 117 է: Եսենտուկի տարբերվում է բազմազանությամբ` ամռանը շոգ և չոր, ձմռանը` ցուրտ և անձրևային, պարզ օրերի քանակը` 112:


Մեծ Կովկաս
Կովկասը մեծ տարածություն է Սև, Ազովի և Կասպից ծովերի արանքում: Կովկասյան լեռնաշղթան սփռված է Սև և Կասպից ծովերի արանքում և տարածվում է 1100 կմ: Մեծ Կովկասի համակարգումը բաժանվում է երեք շրջանի` Արևմտյան Կովկաս, Կենտրոնական Կովկաս և Արևելյան Կովկաս:
Արևմտյան Կովկասը իրենից ներկայացնում է միջին և բարձր լեռներով լեռնաշղթա: Այստեղ զարգացած է տուրբազաները և ալպիական ճամբարները: Ձմռանը այստեղ սիրում են հանգստանալ ձմեռային սպոտտաձևերի սիրահարները:
Կենտրոնական Կովկասը ամենաբարձր և անմատչելի տեղանքներն են, հիմնական լեռներ անցնում են 5000մ, որոնց թվում է Եվրոպայի ամենաբարձր լեռը` Էլբրուսը:
Արևելյան Կովկասը ձգվում է 480 կմ` Կազբեկից արևելք մինչև Ապշերոն թերակղզի: Լեռները այստեղ ավելի ցածր են, սակայն 30 ավել գագաթ անցնում է 4000 մ:

Տուապսե

Տուապսեն սփռված է Սև ծովի ափին 60 կմ երկարությամբ: Տուապսեի շրջանի մեջ մտնում են Ագոյ, Գիզել-Դերե, Ջուգբա, Լերմոնտով, Նովոմիխայլավսկի, Նեբուգ, Օլգինկա և Շեպսի ավանները: Որպես կանոն լողափները այստեղ հեռու են կուրորտային ավաններից: Նրանք հիմնականում խճաքարային են, ծովը խորն է, իսկ հատակը հարթ: Ջուբգեում լողափը հիմնականում ավազային է, սակայն կա և խճաքարային և քարային հատվածներ: Ծովի հատակը ափի մոտ հարթ է և աստիճանաբար խորանում է: Լեռմոնտովոյի ափը կոչվում է “Ոսկե Ափ”` երկարությունը 2 կմ է, իսկ լայնությունը` 50մ: Այն բաղկացած է մանր և խոշոր ավազահատիկներից: Տուապսեի լավագույն լողափը համարվում է “Օրլյոնոկը”: Նրա լայնությունը 40 մ է, իսկ բաղկացած է դեղին ավազից:


Ավանդական խոհանոց

Մինչև 18-րդ դարը Ռուսաստանում հիմնական կերեկուրը եղել է շաղգամը: Դա ուտում էին խորոված, եփած, տապակած, ավելացնում էին Շիի, կվասի մեջ: Ճաշացանկի մեջ կիրառվում էին նաև բողկը և կաղամբը: Բազուկից նախուտեստները ի հայտ եկան սկզբում կենտրոնական և հարավային շրջաններում, իսկ հետո տարածվեցին ամբողջ երկրով:
17-րդ դարի վերջում և 18-րդ դարի սկզբում իսկական հեղափոխություն ռուսական խոհանոցում արեց կարտոֆիլը: Ենթադրում են, որ կարտոֆիլը Ռուսաստան մուտք է գործել Կամչատկայից:
Մեծ  դեր է խաղում նաև սունկը, քանի որ ռուսական անտառները հարուստ են դրանցով: Սունկը օգտակար է և համեղ: Ռուսաստանում սիրում են նաև մրեգերը, որոնց նախկինում անվանել են բանջարեղեն: Արդեն 16դ-ում հիշատակվել են խնձորը, տանձը, սալորը:Հետո ի հայտ եկավ դդումը և դդմիկը: Ամենաուշը հայտնվել է լոլիկը: Ամենասիրելի ճաշատեսակը  համարվում է Շին: Նրա առավելությունն է հեշտ  պարաստումը, ախորժելիությունը և համը:Եթե Շին Ռուսաստանի միջին հատվածի սիրելի կերակուրն է, ապա Կենտրոնական և Հարավային շրջաններում տարածված է Բորշը:
Ռուսական խոհանոցը  հարուստ է նաև հյութերով` պատրաստված կանաչեղենից և հատապտուղներից: Թեյը Ռուսաստանում հայտնվել է  միայն 17-րդ դարում, իսկ դրանից առաջ տարածված են  եղել տարատեսակ  մեղրերն ու կիսելները:

Ավանդույթները
Տոները և ոչ աշխատանքային օրերը`
-1-2 հունվար-Նոր տարի
-7 հունվար Սուրբ Ծնունդ
-23 Փետրվար Հայրենիքի Պաշտպանության օր
-8 Մարտ Կանանց միջազգային Տոն
-1-2 Մայիս Գարնան և աշխատանքի օր
-9 Մայիս Հաղթանակի օր
-12 Հունիս  Անկախության օր
-7 Նոյեմբեր Համերաշխության և համաձայնության օր
-12 Դեկտեմբեր Սահմանադրության օր

Ծխելը
Ծխելը արգելված է քաղաքային տրանսպորտում` ավտոբուսներում, տրամվայներում, մետրոյում, վերելակում, ինքնաթիռներում, կինոթատրոններում, հիվանդասենյակներում, ռեստորաններում կամ սրճարաններում, եթե մոխրաման դրված չէ:


Թեյավճար
Ռեստորաններում թեյավճարը միջին հաշվով կազմում է 10-15%: Տոկոսի չափը կախված է ռեստորանի, սպասարկման որակից: Երբեմն թեյավճարն արդեն ընդգրկված է գումարի մեջ:

Առաջին անհրաժեշտության հեռախոսահամարներ
Հրշեջ ծառայություն-01,  Ոստիկանություն-02, Գազի սպասարկում-04, տեղեկատու-09, Փրկարար ծառայություն-937-99-11:



Imega Tour and Travel © 2006-2014